Բլոգերներին դատել են Ռամադանի ընթացքում խոզի միս ուտելու համար
Համաշխարհային Մամուլ
Մալայզիայում դատախազությունը մեղադրանք է ներկայացրել երկու բլոգերների, ովքեր մուսուլմանների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում Facebook-ում տեղադրել են խոզի մսից պատրաստված իրենց ընթրիքի լուսանկարը: Իշխանությունները սա որակել են որպես վիրավորանք: Ինչպես գրում է The Huffington Post-ը, 20-ամյա Ալվին Տանն ու Վիվիան Լին, ովքեր էթնիկ չինացիներ են, համացանցում լուսանկար են տեղադրել, որտեղ նրանք խոզի միս են ուտում և շնորհավորում են հայրենակիցներին Ռամադանի առթիվ:
Երիտասարդ բլոգերները հերքում են մեղադրանքը՝ ասելով, որ դա ընդամենը կատակ է եղել, սակայն դատավորը դա իբրև կատակ որակելուց հրաժարվել է: Երկրի գլխավոր դատախազի խոսքերով՝ իշխանությունները մտադիր են հասնել բլոգերներին մինչև 8 տարի ազատազրկելու դատավճռի ի կատար ածմանը:
Բացի այդ, այս միջադեպի ֆոնի վրա տուժել է ևս մեկ չինացի, ում մուսուլմանների զայրացած ամբոխը ծեծել էր, մերկացրել և նրա կրծքին գրել «Ես վիրավորել եմ իսլամը»:
Նշենք, որ Մալայզիայում բնակվում է 29 մլն մարդ, որոնց 60%-ը` մուսուլմաններ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում