Ռուսաստանում նախագահական քարոզարշավը մեկնարկեց, իսկ Մոսկվայում հանրահավաք է
Ռուսաստան
Ռուսաստանում փետրվարի 4–ին պաշտոնապես մեկնարկվել է նախագահական ընտրությունների քարոզարշավը։ Ըստ ՌԴ ընտրական օրենսգրքի, թեկնածուներին անվճար քարոզարշավի հնարավարություն է տրվում միայն աշխատանքային օրերին, իսկ հանգստայն օրերին նրանք կարող են շարունակել քարոզարշավը միայն վճարովի հիմունքներով։ Ռուսական առաջատար լրատվամիջոցներն օրվա տարբեր ժամերին հեռարձակելու են նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճերը։ ԿԸՀ–ը յուրաքանչյուր թեկնածուի համար հեռուստեսությամբ և ռադիոյով անվճար քարոզչություն իրականանցնելու նպատակով 9 ժամ անվճար եթեր է սահմանել։ Քարոզարշավն ավարտվելու է մարտի 2–ին, հաղորդում է Вести.ru–ն։
Նախագահական քարոզարշավի մեկնարկին զուգահեռ Մոսկվայում, Սանկտ–Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում «Արդար ընտրությունների համար» կարգախոսով ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական շարժումները բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացում։
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստին», այս պահի դրությամբ Կալուգայի հրապարակում ընդդիմությունը ութ հազարանոց բողոքի ցույց է անցկացնում -22 աստիճան ցրտի պայմաններում։ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում հրապարակում և շրջակա փողոցներում։ Հրապարակի վրայով մի քանի ուղղաթիռներ են շրջում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)