Հնդկաստանում դեղահաբերից թունավորվել է 900 երեխա
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի Հարյանա նահանգում շուրջ 900 դպրոցական երեխա է թունավորվել անեմիայի դեմ պայքարում պետական ծրագրի շրջանակներում բաժանված դեղահաբերի ընդունման հետևանքով. գրում է Hindu պարբերականը՝ հղում կատարելով տեղական իշխանություններին:
Ըստ առկա տեղեկությունների՝ 879 երեխա ֆոլեթթու պարունակող դեղահաբն ընդունելուց հետո բողոքել է փորացավերից և սրտխառնոցից: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Ինչպես հայտնել են Հարյանա նահանգի իշխանությունները, դպրոցականների մոտ ի հայտ եկած նախանշանը ֆոլեթթվի շատ բացառիկ դրսևորվող հակազդեցության արդյունք է: Նրանք նշել են, որ դեղահաբն ընդունել է ավելի քան 1,6 մլն երեխա, իսկ նախանշանները ի հայտ են եկել միայն 900-ի մոտ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում