ԱՄՆ-ի ԿՀՎ-ն փակում է Աֆղանստանում իր գաղտնի ռազմաբազաները
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը փակում է Աֆղանստանում իր գաղտնի ռազմաբազաները, ուր ամերիկացի զինվորները գտնվում են 2001 թ.-ից. գրում է Washington Post-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ակնկալվում է, որ ԿՀՎ-ի բազաները այդ երկրում կկրճատվեն՝ գալիք 2 տարվա ընթացքում 12-ից հասնելով 6-ի:
Աֆղանստանում ԿՀՎ-ի ներկայության ֆիզիկական կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության կողմից հնչող սպառնալիքները զգալիորեն կրճատվել են: Այժմ Ալ Քաիդան գերազանցապես գործում է Պակիստանում. նշում է պարբերականը:
ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները պարբերականին տված հարցազրույցում նշել են, որ ԿՀՎ-ն կպահպանի իր գոյությունը և ներկայությունը Աֆղանստանում անգամ 2014 թ.-ից հետո, երբ պլանավորվում է երկրից ամբողջովին դուրս բերել ամերիկյան զորքերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում