ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը սափրել է գլուխը՝ ի աջակցություն քաղցկեղով հիվանդ երեխայի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ամբողջովին սափրել է գլխի մազերը՝ այդ կերպ իր աջակցությունը հայտնելով քաղցկեղով հիվանդ երեխային. գրում է Time-ը: Ինչպես հաղորդում է պարբերականը, երկրի նախկին նախագահը իր աջակցությունն է հայտնել 2 տարեկան Պատրիկին, ով տառապում է սակավարյունությամբ: Պատրիկը Բուշ Ավագի գաղտնի ծառայության աշխատակցի տղան է: Այս պահին նա բուժում է ստանում լեյկեմիայի դեմ:
Հրապարակված լուսանկարում 89-ամյա քաղաքական գործիչը ամբողջովին ճաղատ է, իսկ գրկին նստած է Պատրիկը՝ նույնպես առանց մազերի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում