Հանդիպման վայրն անփոփոխ է. ՌԴ և Իրանի նախագահների հանդիպումը չի կայանա
Համաշխարհային Մամուլ
Վլադիմիր Պուտինի՝ մերձկասպյան ճանապարհորդության ժամանակ պլանավորված Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը չի կայանա: Անմենայն հավանականությամբ, չի կայանա նաև ճանապարհորդությունը. գրում է Взгляд պարբերականը: Պուտինը պլանավորել էր Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանիին հանդիպել Բենդեր Էնզելի նավահանգստում, այլ ոչ թե մայրաքաղաք Թեհրանում, ինչը առաջ էր բերել Իրանի դժգոհությունը: «Իրանի նոր նախագահը չի հանդիպի Պուտինին Կասպից ծովի ափամերձ Բենդեր Էնզելի նավահանգստում»,-այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
Դեսպանի խոսքերով՝ նման հանդիպում չի պլանավորվում:
«Ռուս և իրանցի առաջնորդները հանդիպում կունենան սեպտեմբերին Բիշքեքում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ»,-ասել է նա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում