Իլինոյսը դարձավ մարիխուանան օրինականացրած ԱՄՆ-ի 20-րդ նահանգը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Իլինոյս նահանգը պաշտոնապես դարձել է թվով 20-րդը, որտեղ օրինականացվել է բժշկական մարիխուանան. գրում է Huffington Post-ը:
Չիկագոյի համալսարանում կազմակերպված հանդիսությունների ժամանակ նահանգապետ Փեթ Քուինը ստորագրել է համապատասխան օրինագիծը: Նահանգապետի խոսքերով՝ բոլոր կրոնների մեջ ասվում է, որ անհրաժեշտ է օգնել մարդկանց, ովքեր տառապում են հիվանդությունից:
Պարբերականը նաև նշում է, որ շնորհիվ նոր օրենքի՝ 2014թ. հունվարի 1-ից նոր ծրագիր կգործի, որը հնարավորություն կտա ծանր ախտանիշներով տառապող հիվանդներին հատուկ վկայական ստանալ բժշկական նպատակներով թմրադեղ գնելու համար:
Օրեր առաջ նմանօրինակ օրինագիծ էր ընդունվել նաև Նյու Հեմփշիր նահանգում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում