Ռուս մարզիկը դարձել է չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով եղբորը
Ռուսաստան
Խառը մարտաձևերի ռուս մարզիկ Ֆյոդոր Եմելյանենկոն դարձել է Ռուսաստանի մարտական սամբոյի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով եղբորը՝ Ալեքսանդրին։
«РИА Новости»–ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը Մոսկվայում կայացած եզրափակիչը տևել է ընդամենը 7 վայրկյան և ավարտվել Ֆյոդորի հաղթանակով։
Եմելյանենկո եղբայրներից ավագը Ռուսաստանի 6-ակի չեմպիոն է, իսկ Ալեքսանդրը՝ 4-ակի։ Ֆյոդոր Եմելյանենկոն խառը մարտաձևերի աշխարհում ամենահայտնի ռուս մարզիկն է։ Նա հաղթել է 34 մրցախաղերում, պարտվել՝ 4-ում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)