Պուտինն իր հերթական հոդվածն է տպագրել
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած վարչապետ Վլադիմիր Պուտինը «Коммерсантъ»-ում հրապարակված իր հերթական հոդվածում առաջարկել է խորհրդարանում պարտադիր քննարկման ներկայացնել այն հասարակական նախաձեռնությունները, որոնք համացանցում կհավաքեն ոչ պակաս, քան 100.000 ստորագրություն՝ ըդգծելով, որ նման պրակտիկա գոյություն ունի Մեծ Բրիտանիայում:
Հոդվածում Պուտինն անդրադարձել է նաև փոքր բիզնեսի խնդիրներին՝ հայտարարելով այդ ոլորտից գանձվող հարկերի՝ տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանցելու նպատակահարմարության մասին:
Անդրադառնալով երկրում առկա կոռուպցիայի խնդրին՝ նախագահի թեկնածուն առաջ է քաշել կոռուպցիոն վտանգավոր պաշտոնների առանձնացման գաղափարը, ըստ որի նմանատիպ պաշտոն զբաղեցնող անձը պետք է ստանա շատ բարձր աշխատավարձ, սակայն դրա դիմաց համաձայնի ապահովել իր գործունեության բացարձակ թափանցիկություն՝ ընդհուպ մինչև իր բարեկամների կողմից խոշոր ձեռքբերումների ուսումնասիրումը ստուգող մարմինների կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)