Արհեստական համբուրգերի ստեղծումը խառնաշփոթ է առաջացրել հավատացյալ հրեաների մոտ
Համաշխարհային Մամուլ
Լոնդոնում Գիտնականների կողմից մշակած արհեստական համբուրգերի ստեղծումը խառնաշփոթություն է առաջ բերել հավատացյալ հրեական զանգվածների մոտ. գրում է Jerusalem Post-ը, քանի որ հարց է առաջանում` արդյոք այն կոշեր է, այսինքն` թույլատրելի ուտելու համար:
Քանի որ այդ մթերքը չի ճանաչվել որպես մսային, շատ հնարավոր է, որ դրա ընդունումը սննդակարգում թույլատրվի հավատացյալներին: Այս պահին հրեա կրոնական գործիչները քննարկում են այդ հարցը` թույլատրե՞լ արդոք հավատացյալներին լաբորատոր պայմաններում ստեղծված մսի ճաշակումը:
Եթե այդ մթերքը ճանաչվի որպես ոչ մսային, ապա հավատացյալ հրեաները առաջին անգամ պատմության մեջ հնարավորություն կունենան ճաշակել իսկական համբուրգեր:
Նշենք, որ արհեստական մսամթերքը հանրությանն էր ներկայացվել Լոնդոնում` օգոստոսի 5-ին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում