Մոսկվան ճանաչվել է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաթանկ քաղաքը
Համաշխարհային Մամուլ
Բրիտանական Mercer խորհրդատվական ընկերությունը հրապարակել է զբոսաշրջիկների համար աշխարհում ամենաթանկ քաղաքների ցուցակը: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են աշխարհի տարբեր երկրների 214 քաղաքներ: Ամենաթանկ քաղաքը որոշելու համար հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները` տրանսպորտի ծախսեր, սննդամթերքի և հագուստի վրա ծախսվող գումար, էլեկտրական սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություններ:
Արդյունքում` զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաթանկ քաղաքն է ճանաչվել ՌԴ մայրաքաղաք Մոսկվան:
Ամենաթանկ տասնյակում են հայտնվել Արևմտյան Եվրոպայի քաղաքները: Օրինակ` Շվեյցարիայի միանգամից 3 քաղաք հայտնվել է լավագույն «թանկ» տասնյակում: Դրանք են Ժնևը, Ցյուրիխը և Բեռնը, որոնք համապատասխանաբար գտնվում են 7-րդ, 8-րդ և 9-րդ տեղերում. տեղեկացնում է Независимая Газета-ն:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում