Ֆյոդոր Բոնդարչուկը և Նիկոլայ Ռաստորգուևը կլինեն Վլադիմիր Պուտինի վստահված անձինք
Ռուսաստան
Ինչպես հաղորդում է «INTERFAX»–ը, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իր այսօրվա նիստում հաստատել է նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցուցակը։ Ինչպես հաղորդում է «INTERFAX»–ի թղթակիցը, ընդհանուր առմամբ այն ներառում է 499 մարդ, այդ թվում հայտնի հասարակական, մշակութային գործիչներ եւ մարզիկներ։
Մասնավորապես ցուցակում ընդգրկված են Իգոր Ակինֆեևը, Անդրեյ Արշավինը, Դինյար Բիլյալետդինովը, Յուրի Ժիռկովը, ֆուտբոլային մարզիչ Վալերի Գազաևը։ Պուտինի վստահված անձանցից են նաև Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի՝ Նադեժդա Բաբկինան, ռեժիսոր՝ Ֆյոդոր Բոնդարչուկը, «Московский комсомолец» թերթի գլխավոր խմբագիր Պավել Գուսևը, իրավաբան Անատոլի Կուչերինան, «Любэ» խմբի վոկալիստ Նիկոլայ Ռաստորգուևը, ինչպես նաև ՄԳՈՒ–ի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)