Պուտինը հրաժարվել է Ժիրինովսկու հետ բանավեճից
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահական ընտրությունների նախընտրական առաջին հեռուստաբանավեճը, որը պետք է տեղի ունենա Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկու և «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև, տապալվել է. այդ բանավեճին Պուտինի կողմից մասնակցելու է քաղաքագետ Նատալիա Նարոչնիցկայան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Ժիրինովսկու հետ հեռուստաբանավեճի ժամանակ Պուտինին ներկայացնելու է Ժողովրդավարության և համագործակցության եվրոպական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Նարոչնիցկայան», - նշված է Լիբերալա–դեմոկրատական կուսակցության պաշտոնական հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)