Daily Express. Արքայադուստր Դիանան պլանավորել էր որդիներին տանել երկրից
Համաշխարհային Մամուլ
Արքայադուստր Դիանան պլանավորել էր որդիներին՝ Ուիլյամին և Հարրին, տանել երկրից. գրում է բրիտանական The Daily Express թերթը՝ հղում կատարելով Ալեն Փաուերի գրքին, որը հրատարակվել է այս շաբաթ:
Հեղինակի խոսքերով՝ արքայադստեր մահը դժբախտ պատահար չէր. նրանց մեքենայի հետևից ընթանալիս է եղել հատուկ նշանակության ջոկատը՝ լրագրողների քողի տակ:
Որպես Դիանայի սպանության պատճառ նշվում է այն հանգամանքը, որ նա ցանկանում էր ամուսնանալ միլիարդատեր մուսուլման Դոդի ալ-Ֆայեդի հետ և հեռանալ Բրիտանիայից՝ առաջին ամուսնությունից ունեցած որդիների հետ միասին: Դիանան վստահեցրել է, որ Ուիլյամն ու Հարրին միշտ ցանկացել են լքել հայրենիքը՝ հասարակության ուշադրությունից խուսափելու համար:
«2-րդ և 3-րդ գահաժառանգների գտնվելը արտասահմանում՝ առանց պաշպանության բարձր մակարդակի և անվտանգության կանոնների պահպանման, բրիտանական միապետության սրտով չէր կարող լինել»,- ասված է գրքում:
2013-ին ոստիկանությունն անցել է արքայադստեր մահվանը վերաբերող նյութերի ուսումնասիրմանը, և հետաքննությունը կարող է վերսկսվել:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում