Ժիրինովսկիի ղեկավարած կուսակցության պատգամավորները շրջափակել են Պետդումայի ամբիոնը
Ռուսաստան
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները մի քանի րոպե շրջափակել են Պետդումայի ամբինոը՝ փորձելով խոչընդոտել «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Անդրեյ Վորոբյովի ելույթը, այս մասին հաղորդում է «Ռիա նովոստին»։ Ժիրինովսկու կուսակցության պատգամավորներն ամբողջությամբ շրջափակել են ամբիոնի և Պետդումայի նախագահության միջև տարածքը։ Նրանք իրենց բոյկոտը դադարեցրել և ամբիոնը ազատել են Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի կոչերից հետո։
Միջադեպը տեղի է ունեցել Ժիրինովսկու հայտարարության ժամանակ։ Նրա ելույթի ընթացքում «Միասնական Ռուսաստանի»–ի պատգամավորներից մեկը սուլել է, երբ Ժիրինովսկին իր դժգոհությունն է արտահայտել փետրվարի 4–ին կուսակցության կազմակերպած հանրահավաքում իր կողմնակիցների թիվը լրատվամիջոցների կողմից քիչ ներկայացնելու համար։ Ելույթի ավարտից հետո նա ամբիոնը չի զիջել «Միասնական Ռուսաստանի»–ի պատգամավորին։
Ըստ Regnum–ի՝ Ժիրինովսկու ելույթի ժամանակ սուլել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Ռաիսա Կարմազինան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)