Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավոր Եվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլը Ռուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունը Վենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպին Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում Էնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. Mehr Թուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցել Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթությունները Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում 

Հրաշքի սպասող փոքրիկը

Հասարակություն

«Անունս Զինաիդա է, 25 տարեկան եմ: Իմ գիտակցական կյանքում հնարավորությանս սահմաններում բազմաթիվ անգամներ օգնել եմ կարիքավոր երեխաների, մանկատան սաների, թեկուզև քիչ չափերով: Սակայն հիմա ինքս եմ հայտնվել դժվար իրավիճակում: Վերջին մի քանի տարիներն ինձ համար տանջալի և դաժան էին: Կորցրել եմ երկու երեխա, իսկ այժմ մեծ դժվարություններով մեծացնում եմ երրորդ փոքրիկիս (արդեն 7 ամսեկան է):
Հնարավորինս համառոտ ներկայացնեմ իմ պատմությունը. 21.06.2010թ. ծնվեց մեր առաջնեկը: Այնքան երջանիկ էինք... 3-4 օր անց սկսվեցին տանջալից օրերը:

Երեխան ունեցավ առողջական խնդիրներ, անցավ բազմաթիվ հետազոտություններ, կասկածվեցին տարբեր հիվանդություններ, կատարվեցին տարատեսակ «փորձարկումներ»' ընդհուպ մինչև վիրահատություն, սակայն ապարդյուն. Երևանի բոլոր մանկական հիվանդանոցների «լավագույն» բժիշկները համատեղ ուժերով անգամ չկարողացան ախտորոշել երեխայի հիվանդությունը և բուժել նրան: Երկու ամիս տանջվելուց հետո` 25.08.2010թ., երեխան մահացավ հիվանդանոցում. մահվան վկայականում նշվեց «աղիքային սեպսիս»: Ծանր հոգեկան իրավիճակը մեզ թույլ չտվեց հետամուտ լինել գործին, պատժել մեղավոր «բժիշկներին»: Ես ու ամուսինս, մեծ ուժ գտնելով մեր մեջ, հետազոտվեցինք, անցանք թեթև բուժման կուրս որոշակի ինֆեկցիաների համար:

2011թ. աշնանը պետք է ծնվեր երկրորդ բալիկս, սակայն անհասկանալի պատճառով հղիության վեցերորդ ամսում պարզվեց, որ պտուղը մահացել է: Սա արդեն անբացատրելի ցավ ու դժբախտություն էր մեզ համար: Արդեն անհավատ էի դարձել կյանքի նկատմամբ:

Մոտ մեկ տարվա ծանր ապրումներից հետո իմացա, որ դարձյալ հղի եմ: Ամեն ինչ շատ նորմալ ընթացք ունեցավ, 9 ամիս գտնվել եմ անընդհատ բժշկի վերահսկողության տակ:

12.12.2012թ.' ժամկետից 1 ամիս շուտ, կեսարյան հատումով ծնվեց երրորդ բալիկս: Կեսարյան հատումը պնդեցին բժիշկները, քանի որ պորտալարը փաթաթված էր երեխայի պարանոցին: Առաջին երկու օրերին ամեն ինչ նորմալ էր, երրորդ օրվանից սկսվեցին խնդիրները. կրկնվում էր առաջինի պատմությունը: Բարձր էր բիլիռուբինի քանակությունը արյան մեջ, երեխան դեղնած էր, բժիշկները դարձյալ չէին կողմնորոշվում: Հանրապետական ծննդատնից երեխային տեղափոխեցին Մուրացանի մանկական հիվանդանոց, որտեղ անց ենք կացրել 2.5 անիմաստ ամիսներ' օրեցօր բարդացնելով երեխայի վիճակը: Երեխան չէր աճում, փորիկն անընդհատ փքված էր, կային բազմաթիվ խնդիրներ: Այդ ընթացքում հրավիրվել են բազմաթիվ մասնագետներ տարբեր հիվանդանոցներից, կատարվել են տարատեսակ հետազոտություններ, սակայն դարձյալ ապարդյուն. ախտորոշում չկար: Արդեն հուսալքված' մենք սկսեցինք հետաքրքրվել արտասահման մեկնելու և այնտեղ հետազոտվելու մասին: Մեզ կանչեցին Մոսկվայի «Երեխաների առողջության գիտական կենտրոն»-ից, և 26.02.2013թ. մեկնեցինք Մոսկվա:

Երեկոյան հասանք հիվանդանոց, իսկ այնտեղ իմացանք, որ մեր դեպքը ծայրահեղ ծանր դեպք է: Արագընթաց կազմակերպվեցին որոշ հետազոտություններ, դրվեց նախնական ախտորոշում` Գիրշպրունգի հիվանդություն, իսկ հաջորդ առավոտյան նշանակվեց անհապաղ վիրահատություն: Մենք նորից հայտնվեցինք աննկարագրելի ծանր իրավիճակում (հոգեկան և ֆինանսական): Վիրահատության ընթացքն անցավ նորմալ, սակայն երեխան մեծ դժվարությամբ դուրս եկավ հետվիրահատական շրջանից: Վիրահատական միջամտության արդյունքում հեռացվեց հաստ աղիքի չգործող հատվածը: Մինչև այժմ ստոման հանված է դուրս: Որոշ ժամանակ անընդհատ տատանվում էր հեմոգլոբինի քանակը արյան մեջ, ինչի համար երեխան մի քանի անգամ ստացել է սառեցված պլազմա: Գիրշպրունգի հիվանդությունը հաստատվեց: Երեխան հիվանդանոցից դուրս է գրվել 08.04.2013թ.:

Այժմ գտնվում ենք Հայաստանում` բժիշկների անընդհատ վերահսկողության տակ, ստանում ենք պրոֆիլակտիկ բուժում, հատուկ կեր (բավականին թանկարժեք), որը մեծ դժվարությամբ ձեռք ենք բերում Մոսկվայից, որովհետև Հայաստանում չկա` Nutrilon Pepti Gastro: Այս ամբողջ ընթացքը բերեց նրան, որ մենք հայտնվեցինք ֆինանսական դժվարությունների մեջ: Մեր ամբողջ խնդիրը երեխայի հաջորդ վիրահատությունն է` մոտ կես տարի անց: Գարնանը պետք է նորից մեկնենք Մոսկվա, որպեսզի վիրահատական միջամտությամբ ներս կդրվի ստոման: Մեր խնդրանքն է` հնարավորության սահմաններում օգնել մեզ հայթհայթել երկրորդ վիրահատության համար անհրաժեշտ գումարը կամ գոնե մի մասը. ընդհանուր գումարը կկազմի մոտ $ 6 000 (առաջին վիրահատության ժամանակ արդեն ծախսել ենք մոտ $ 12 000):

Մենք ամբողջ կյանքում պարտական կլինենք Ձեզ և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց լուման կներդնեն մեր երեխայի ապաքինման գործում: Մեծ ակնկալիքներով սպասում եմ Ձեր արձագանքին: Շնորհակալություն ուշադրության համար:

Հարգանքներով` Զինաիդա Մելիքջանյան»

Հարգելի՛ ընկերներ, մեր խմբակիցների թիվը անցնում է 13.000-ը, և եթե գոնե 5000 հոգի 500-ական դրամ նվիրաբերի, այս բալիկը կապաքիվնվի: Եկեք այս անգամ էլ համախմբվենք, ու մեզ զրկելով այդ փոքրիկ գումարից՝ երեխային առողջ կյանք նվիրենք, իսկ նրա ծնողներին՝ հավերժ երջանկություն և հավատ:

Փոքրիկ Էդմոնին համար Ամերիաբանկում բացվել են հաշվեհամարներ, որոնց կարող եք կատարել Ձեր փոխանցումները: Հաշվեհամարներն են՝
15700 17253300100 - AMD
15700 17253300101 - USD
15700 17253300158 - RUR
Ստացող՝ Զինաիդա Մելիքջանյան

Փոքրիկի մայրիկի նամակը «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական կազմակերպությանը, ինչպես նաև բժշկական հետազոտության արդյունքները կարող եք գտնել այստեղ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին և վրաերթի ենթարկել հետիոտնին. կա վիրավորԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըՌուբինյանն ու Բուշեն քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությունըՎենսը պնդում է, որ Իրանը կարող էր առնչություն ունենալ Մեծ Բրիտանիայի ավիաբազայում տեղի ունեցած միջադեպինԲերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել էՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԷնդրիկի կենսագրությունը «Ռեալում» կարող է սահմանափակվել ընդամենը 4 րոպեովՀայաստանը և Cerebras-ը քննարկել են արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըԻրանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունները նոր փուլ են թևակոխել. MehrԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըՌուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացըԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումԵվրոպան չէր կարող չնկատել՝ ծերուկն անտանելի է դարձել, փողոցում մարդկանց ասում է ինչի՞ չես զոհվելՀոկտեմբերի 6-ին գազ չի լինի Երևանի, Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Կարմիր Աղեկ բնակավայրումՌուբիոն հնարավոր է համարել Կիևում ԱՄՆ դեսպանատան գործունեության կասեցումըՎրաստանից Հայաստան ոգելից խմիչքների արտահանումը կրճատվել է գրեթե 25%-ով Բեն Աֆլեքը մեկնաբանել է Շակիրայի հետ հարաբերությունների մասին լուրերըՍև ծովում հարձակման ենթարկված քաղաքացիական նավում Ադրբեջանի քաղաքացիներ են եղելԼեհաստանը և Ռումինիան հրաժարվել են օգնել Կիևին հացահատիկի արտահանման հարցումՄենք պետք է շարունակենք զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները. Իրանի նախագահ Մոլդովան վստահորեն շարժվում է դեպի ԵՄ միասնական շուկա. ԿալասՖրանսիայի իշխանությունները հարյուրավոր դպրոցներ են փակում շարունակվող բողոքի ցույցերի պատճառովՆոյեմբերի 1-ից կենսաչափական ծառայություններ կմատուցվեն ժամանակակից պայմաններում․ կգործի 14 նոր գրասենյակՌուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի Խուդաթյանը Լայպցիգի քաղաքապետի հետ քննարկել է ենթակառուցվածքներին վերաբերող հարցերՎրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըԳերմանիան կարող է ուղիղ բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ Գյուղերում մարդկանց ասում են՝տանը շուն պահեք, մահակ ունեցեք, որ ադրբեջանցին մտնի ձեր տուն,պաշտպանվեքՈստիկանության անունից տարածվում են կեղծ հաղորդագրություններՋիլում հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը ՍերբիաԼիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է շուրջ երեք տասնյակ ուսուցիչներիԹբիլիսիում հայկական Կամոյանց Սուրբ Գևորգ եկեղեցու հետ կապված քարե բեկորներ են հայտնաբերվել2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից«Խաղաղության խաչմերուկը»՝ Միրզոյան-Արաղչի հանդիպման օրակարգում. Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին Ռուսական հարվածի հետևանքով մեկ սահմանապահ վիրավորվել է. Մոլդովայի սահմանապահ ծառայությունԹուրքիայի էլեկտրաէներգիայի հաղորդման կազմակերպության խորհրդի նախագահը Երեւանում է. հանդիպել է Խուդաթյանի եւ ԲԷՑ–ի տնօրինության հետ Ղազախստանը ստուգում է Պաշտպանության նախարարության 50 օբյեկտ՝ զորավարժությունների ժամանակ 14 զինծառայողի մահվանից հետո«Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Երևանի «Նաիրիտ» նախկին քիմիական գործարանի տարածքի վնասազերծմամբՄիրզոյանն ու Ղալիբաֆը քննարկել են ԹՐԻՓՓ–ը Հնդկաստանը հայտարարել է Սև ծովում նավագնացության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու մասինՇնորհավոր Ուսուցչի օրը. տոնական ջերմ պահեր Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղիցՌուսաստանը ավիառումբերով հարվածել է Խարկովին. կան զոհեր և փլատակներում մնացած քաղաքացիներ Գերմանիան անվանել է Մերցի՝ Կիև կատարելիք այցի գլխավոր նպատակըՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի ԱվետիսյանինՌուբիոն հիշեցրել է Ռիադի հետ համաձայնագիրը՝ հութիների դեմ օգնության հարցի վերաբերյալ2026-ի հունվար-օգոստոսին արդյունաբերությունն աճել է 7,4%-ով. ՊապոյանԱՄՆ-ը Էստոնիային 13 անօդաչու թռչող սարք է նվիրաբերել սահմանային հսկողության համար
Ամենադիտված