Սոբչակը դասախոսություն է կարդալու
Ռուսաստան
Հայտնի հաղորդավարուհի Կսենիա Սոբչակը, որին շատերը ճանաչում են «Դոմ-2» հեռուստանախագծից, որոշել է իրեն փորձել լրիվ այլ բնագավառում։
Նա մտադիր է շրջագայել Ռուսաստանի տարածքով և դասախոսություններ կարդալ ռուսների համար։ Այս մասին նա հայտարարել է ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերից։
Նշենք, որ Սոբչակը շրջագայության է մեկնելու բացառապես սեփական միջոցներով։ Այս որոշումը Կսենիան կայացրել է անցած շաբաթ օրը Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին։
Դասախոսություններ կարդալուց բացի Սոբչակը ծրագրել է նաև շրջագայության ընթացքում հանդիպել ռուս երիտասարդության հետ և կիսվել նրանց հետ Ռուսաստանում կատարվող իրադարձությունների մասին ունեցած իր կարծիքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)