Կիրկորովը պատրաստվում է ամուսնանալ
Ռուսաստան
Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ վերջապես գտել է իր երազած կնոջն ու պատրաստվում է ամուսնանալ նրա հետ։ Նա անգամ ամուսնության մոտավոր ժամկետն ու վայրն է նշել՝ այս տարվա հուլիսին՝ Բուլղարիայի Բուրգաս քաղաքում։
Կիրկորովի ընտրյալը, ում նա ճանաչում է 15 տարուց ավելի, դերասանուհի է։ Երգիչը հայտարարել է, որ այդքան երկար ժամանակ Լիդյային ճանաչելով՝ նոր է միայն հասկացել, որ հենց նա է այն կինը, ով պիտի իր կողքին լինի։ Կիրկորովը համոզված է, որ 36-ամյա դերասանուհին հիանալի մայր կլինի իր դստեր՝ Ալլա–Վիկտորիայի համար։
Նշենք նաև, որ Կիրկորովի ընտրյալի համար սա կլինի չորրորդ ամուսնությունը։ Լիդյան երկու երեխա ունի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու