Օբաման չեղյա՞լ կհամարի քվեարկությունը
Համաշխարհային Մամուլ
Ինչպես երևում է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինքն ուրախ չէ, որ առաջարկել է հասցնել հարված Սիրիային: ԱՄՆ նախագահին դատապարտող հասարակության կոչերը, կարծես թե, մեղմացրել են Օբամային և ստիպել կտրուկ քայլերի չդիմել. հայտնում է «Daily Caller»-ը:
Վաշինգտոնյան պարբերականի լրագրողներին տված հարցազրույցում Օբաման նշել է, որ ինքն այնքան էլ կողմնակից չէ պատերազմական գործողություններին և հավելել է, որ գուցե առհասարակ չեղյալ համարի կոնգրեսական քվեարկությունը: «Կոնգրեսի որոշ անդամներ առաջարկել են Սիրիային տալ ևս 45 օր, որպեսզի նա նախապատրաստվի կնքել քիմիական զենք չկիրառելու մասին համաձայնագիրը:
Ընդհանուր առմամբ` Սիրիան պետք է այնպես գործի, որ համաշխարհային հանրությունը գնահատի այդ երկրի պատասխանատվության զգացումը և հրաժարվի պատերազմական գործողություններից»,-նկատել է ԱՄՆ նախագահը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում