Առողջ ապրելակերպն օգնում է կանխարգելել արգանդի քաղցկեղը
Համաշխարհային Մամուլ
Արգանդի քաղցկեղի առաջացման վտանգը կարելի է փոքրացնել ֆիզիկական վարժություններ կատարելու հաշվին, և, հնարավոր է, սուրճի օգտագործմամբ: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտության մեջ. փոխանցում է BBC-ն:
Ստացված տվյալների համաձայն՝ Բրիտանիայում արգանդի քաղցկեղի համարյա կեսը, ինչը կազմում է մոտ 3700 հիվանդություն՝ տարվա կտրվածքով, կարելի էր խուսափել առողջ և ակտիվ ապրելակերպի միջոցով:
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները համարում են, որ կանայք կարող են կանխարգելել մահացու հիվանդության առաջացումը, եթե օրեկան 30 րոպե կատարեն ֆիզիկական վարժություններ և զերծ մնան ավելորդ քաշ հավաքելուց:
Ֆիզիկական վարժությունների հետ մեկտեղ նշվում է նաև սուրճի օգտագործումը, բայց գիտնականները հայտնում են, որ այս պահին դեռ չկան բավարար հիմքեր, որ սուրճը ևս կանխարգելում է քաղցկեղի առաջացումը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում