ԱՄՆ հետախուզությունը պարզել է` ով և որտեղ է տեղափոխել քիմզենքը Սիրիայում
Համաշխարհային Մամուլ
Սիրիական զինվորականները տեղափոխել են թունավոր նյութեր և քիմզենքի համար անհրաժեշտ սարքավորումներ Սիրիայի ամենաքիչը 50 օբյեկտներ՝ նպատակ ունենալով գաղտնի պահել իրենց տեղակայվածությունը ամերիկյան հետախուզությունից. գրում է Wall Street Journal-ը՝ հղում տալով սեփական աղբյուրներին:
Ավելի վաղ հատուկ ծառայությունները տեղեկատվություն ունեին, որ քիմզենքը պահվում է Սիրիայի արևմուտքի ընդամենը մի քանի օբյեկտներում: Քիմզենքի փոխադրումը գրանցվել էր անցյալ շաբաթ: Թերթի տեղեկություններով` Սիրիայում քիմզենքի փոխադրմամբ զբաղվել է Unit 450 անվան տակ գաղտնի ստորաբաժանումը, որը համարվում է վերնախավային զորամաս:
Ամերիկյան հետախուզության տվյալներով` Բաշար Ասադի զինվորականներն իրենց տրամադրության տակ ունեն հազար տոննա քիմիական և կենսաբանական նյութեր:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում