The Washington Post. ԱՄՆ-ն չի բացառում սիրիական զենքի ոչնչացումը Ռուսաստանում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում սիրիական քիմզենքը Ռուսաստանին փոխանցելու հնարավորությունը դրա հետագա ոչնչացման նպատակով. հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնական անձանց:
Խմբագրության տվյալներով` ԱՄՆ-ի իշխանությունները սպասում են, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը կընդունվի մի քանի շաբաթվա ընթացքում: Որոշմանը կնախորդի ռուսական և ամերիկյան կողմերի հանդիպումը Ժնևում, որտեղ պայմանավորվածություն ձեռք կբերվի սիրիական քիմզենքի վերաբերյալ. գրում է Газета ru-ն:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ժնև-2» համաժողովի ժամանակ ԱՄՆ-ն պնդելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի վրա:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում