ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիայի հարցով համաձայնագրի մեկնաբանություններն ուղղակի լեգենդ են. The Independent
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Սիրիական հարցով համաձայնագրի սխալ մեկնաբանություններն ուղղակի լեգենդ են, որոնք չպետք է շեղեն բուն պայմանագրից. գրում է The Independent-ը:
«Գաղափարը, որ Բաշար Ասադը` Սիրիայի բռնապետը, կարող է խուսափել ռազմական գործողություններից՝ հրաժարվելով իր քիմիական զենքից, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի «հանպատրաստի առաջարկի» պես մի բան էր»,-գրում է հեղինակը:
Այն փաստը, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, ունի երկու կարևոր հետևանք: Առաջինը՝ այն նվազեցնում է Ասադի կողմից քիմզենքի օգտագործման հավանականությունը, քանի որ դա կառաջացնի Պուտինի բացասական արձագանքը: Դա կարևոր է, որովհետև երկրորդ հարձակումը խափանելու անհրաժեշտությունը ամենաուժեղ փաստարկն էր, որը բերվել էր Բարաք Օբամայի կողմից՝ հօգուտ Սիրիայում ռազմական գործողությունների:
«Երկրորդ` դա նշանակում է, որ Ռուսաստանն իրականացնում է մի գործընթաց, որը վերջիվերջո կարող է կանգնեցնել արնահեղությունը»,-ասվում է թերթում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում