33 տարվա ընդմիջումից հետո Հնդկաստանը վերսկսել է սոխի ներմուծումը
Համաշխարհային Մամուլ
33 տարվա ընդմիջումից հետո Հնդկաստանը վերսկսել է սոխի ներմուծումը. գրում է The Financial Times-ը:
Ամեն տարի երկրում արտադրվում է մոտ 15 տոննա սոխ, և այդ բանջարեղենը համարվում է շատ ճաշատեսակների անբաժանելի մասը:
Հունվար ամսին ցածր բերքատվության պատճառով սոխի գինը սկսեց կտրուկ աճել: Իշխանությունները բացատրում էին դա երաշտով, իսկ հետո՝ մուսոնի անձրևների տևական ժամանակահատվածով: Բիզնես կառույցների ներկայացուցիչների կարծիքով` խնդիրներն առաջանում են վատ ճանապարհների և թարմ մթերքների պահմանման և վաճառքի համար սխալ կազմակերպված ենթակառուցվածքի պատճառով:
Կառավարությունը համաձայնվել է սոխ ներմուծել մի շարք երկրներից, ներառյալ Պակիստանից, չնայած այն բանին, որ բաժանվելուց հետո այդ երկու երկրները լարված հարաբերությունների մեջ են:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում