ԱՄՆ-ի սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի նկատմամբ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի 4 սենատորներ կոչ են արել Բարաք Օբամայի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել ռուսական խոշորագույն բանկերի նկատմամբ, որոնք, ըստ իրենց, ֆինանսավորում են Բաշար Ասադի ռեժիմը: Այդ մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Politico-ն:
Ֆինանսների նախարարության նախարարին ուղղված նամակը ստորագրել են հանրապետական սենատորներ Ջոն Քորնին, Քելլի Այոտը և դեմոկրատներ Ռիչարդ Բլյումենտալն ու Ջին Շախինը:
«Այնպիսի բանկեր, ինչպես «ВТБ»-ն, «ВЭБ»-ը, «Газпромбанк»-ն ու «Внешэкономбанк»-ը, գործարքի մեջ են մտել Սիրիայի հետ՝ խափանելով ԱՄՆ-ի, Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների ռեժիմը»,-նշված է նամակում:
Ըստ սենատորների` մասնավորապես «ВТБ»-ում պահվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անձնական ակտիվներ:
Սենատոր Բլումենտալն առաջարկել է նաև սառեցնել ԱՄՆ-ում ռուսական բանկերի ակտիվները և սահմանափակել իրենց աշխատակիցների արտասահմանյան այցերը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում