Guardian. Մանկապիղծը դատապարտվել է 27 տարվա ազատազրկման` երեխաներին ուտելու մտադրության համար
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ջեֆրի Պորտվեյը, որը պլանավորում էր առևանգել և ուտել մի երեխայի, դատապարտվել է 27 տարվա ազատազրկման. գրում է The Guardian-ը:
Պորտվեյն իր պլանների մասին կիսվել է համացանցում, որտեղ նա շփվում էր մյուս մանկապիղծների հետ: Այդ շփման շրջանակների մեջ էր մտնում նաև մանկական պոռնոգրաֆիան, վիրավոր, այլանդակված և մահացած երեխաների պատկերները: Մանկապիղծների նամակագրությունն իր վրա հրավիրեց ոստիկանների ուշադրությունը: Անցյալ տարի Պորտվեյի տան հետախուզման ժամանակ գտել էին մանկական դագաղ, մսի կտրման համար նախատեսված գործիքներ և մի մասնատված տղայի նկար:
27 տարվա ազատազրկումից հետո դատապարտյալին արտաքսելու են Մեծ Բրիտանիա, որի քաղաքացին էլ նա հանդիսանում է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում