Իսպանացիներն առաջին անգամ գնել են ավելի շատ հեծանիվ, քան ավտոմեքենա
Համաշխարհային Մամուլ
Իսպանիայի բնակիչներն առաջին անգամ 2012-ին գնել են ավելի շատ հեծանիվ, քան ավտոմեքենա: Վերլուծաբանները կապում են այդպիսի իրավիճակը տնտեսական ճգնաժամի հետ, որի հետևանքով երկրի բնակչության քառորդ մասը գործազուրկ է. գրում է The Times-ը:
Անցյալ տարի իսպանացիները գնել էին 700.000 մեքենա, ինչը 31,4%-ով ցածր է 2011 թվականի ցուցանիշից: Եվ հակառակը, 2012-ին գնվել է 780.000 հեծանիվ, ինչը 4%-ով գերազանցում է 2011 թվականի վաճառքը:
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 18-24 տարեկան իսպանացիների 56%-ը գործազուրկ է: Նրանցից շատերը նախապատվությունը տալիս են հեծանիվներին, քանի որ դրանք շատ ավելի էժան են, քան մեքենաները:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում