Բերման է ենթարկվել ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկը
Ռուսաստան
Ռուսական ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Բորիս Նեմցովը, այս երեքշաբթի բերման է ենթարկվել Կանադայից Մոսկվա ժամանելուն պես՝ «Շերեմետևո» օդանավակայանում, փետրվարի 5-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն տալու համար։
«Բորիսին ժամանելուն պես կալանավորեցին։ Ճիշտ է նրան հատուկ շինություն չտեղափոխեցին, այլ նրա հետ զրույցն անցկացնում են սրճարաններից մեկում, որտեղ նա բացատրություն է տալիս»,– «Интерфакс»–ին հաղորդել է Նեմցովի մամուլի քարտուղար՝ Օլգա Շորինան։
Ինչպես հաղորդում է «Интерфакс»–ը, դեռ չի հաջողվել կապ հաստատել անձամբ Նեմցովի հետ։ Այդ կապակցությամբ որևէ բան չի հաջողվել ճշտել նաև ոստիկանությունից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ