Իրանի նախագահը ցանկանում է միջուկային ծրագրի շուրջ համաձայնության գալ 3 ամսում
Համաշխարհային Մամուլ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ցանկանում է միջուկային ծրագրի հարցերի շուրջ համաձայնության գալ առաջիկա 3 ամսվա ընթացքում. գրում է The Times Of India-ն:
«Մեզ անհրաժեշտ է լուծում գտնել տրամաբանական ժամկետների ընթացքում, և խոսքը ոչ թե տարիների մասին է, այլ` ամիսների: Իմ կառավարությւոնը բոլոր լիազորություններն ունի միջուկային բանակցությունները ավարտին հասցնելու համար»,-ասել է Ռուհանին:
Washington Post-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դրա համար իրեն անհրաժեշտ կլինի 3-6 ամիս:
Նա նաև հայտնել է իր միջուկային ծրագիրը թափանցիկ դարձնելու մասին, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա, որ Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել:
«Եթե Արևմուտքը ճանաչի Իրանի օրինական իրավունքները, ապա այդ թափանցիկությունն ապահովելու հարցում ոչ մի արգելք չի լինի»,-ասել է Ռոհանին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում