Մադրիդի մետրոյի աշխատակիցը 2 մլն դոլար է գտել և հանձնել ոստիկանությանը
Համաշխարհային Մամուլ
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի մետրոպոլիտենում հայտնաբերվել է դրամապատանակ` 2 մլն դոլարի կանխիկացրած չեքով. գրում է The Local-ը:
Այն հայտնաբերվել է աշխատողներից մեկի կողմից, ով ուսումնասիրում էր 5 Madrid Metro երթուղին: Վագոններից մեկի դռները մինչև վերջ չէին փակվում, և դրանք ուղարկվել էի վերանորոգման: Վերանորոգման բաժնի աշխատակիցn աշխատանքի ընթացքում հայտնաբերել էր, թե ինչում է խնդիրը. պարզվում է` դարչնագույն կաշվե դրմապանակը խցկվել էր դուռը ավտոմատ կերպող փակող համակարգի մեջ:
Դրամապանակում հայտնաբերվել է կալիֆորնիական վարորդական իրավունք, մի քանի կրեդիտ քարտ և 2 մլն դոլարի չեք: Բոլորի իրերը հանձնվել են Մադրիդի ոստիկանությանը: Այս պահին ոստիկանության աշխատակիցները անհրաժեշտ աշխատանքներ են տանում` դրամապանակի տիրոջը գտնելու համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում