Apple-ն առաջ է անցել Coca-Cola-ից աշխարհի ամենաթանկ բրենդերի վարկանշային աղյուսակում
Համաշխարհային Մամուլ
Apple ընկերությունը ճանաչվել է աշխարհում ամենաթանկ ապրանքանիշ` դրանով իսկ առաջ անցնելով վարկանիշի առաջատար հորիզոնականում գտնվող Coca-Cola-ից. տեղեկացնում է The New York Times-ը` հղում կատարելով համաշխարհային բրենդերի վարկանշային դասակարգումներով զբաղվող Interbrand ընկերության հաշվետվությանը:
Աղյուսակի նախկին առաջատար Coca-Cola-ն այս տարի հայտնվել է երրորդ հորիզոնականում: Սա 13 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ այս ընկերությունը չի գլխավորել աղյուսակը: Երկրորդ տեղում է Google-ը, որը բարելավել է իր դիրքերը` բարձրանալով 4-րդ հորիզոնականից: Փորձագետները նշում են, որ համաշխարհային լավագույն բրենդերի թոփ տասնյակում են հայտնվել նորագույն տեխնոլոգիաների հետ աշխատող Apple, Google, Microsoft, Samsung և Intel ընկերությունները:
Համաձայն Interbrand ընկերության հաշվետվությունների` Apple ապրանքանիշի արժեքը կազմում է 98.3 մլրդ դոլար, ինչը 28%-ով գերազանցում է 2012-ի նրա ցուցանիշը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում