Արտակ Բուդաղյանը կհրաժարվի համաներումից
Իրավունք
Համաներումը կտարածվի նաև Արտակ Բուդաղյանի վրա։
Փաստաբան Հայկ Ալումյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կհրաժարվեն համաներումից.
«Այն հոդվածի վրա, որով մեղադրվում է Արտակ Բուդաղյանը, այո, տարածվում է համաներումը, սակայն եթե անձը չի ցանկանում, համաներումը չի կարող կիրառվել։ Այս գործը պետք է գնա դատարան, որպեսզի բոլորն իմանան, թե ինչումն է բանը»։
Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունահեղության գործով։ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)