Մոսկվայում սկսվել են հանրահայտ «Դինամո» մարզադաշտի ապամոնտաժման աշխատանքները
Ռուսաստան
Մոսկվայում սկսվել են «Դինամո» մարզադաշտի ապամոնտաժման աշխատանքները, որի վերակառուցմամբ արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է ВТБ-ն։ Ֆուտբոլային երկրպագուներն ավելի վաղ իրենց մտահոգությունն էին հայտնել, որ նոր կոնստրուկցիաների շինարարությունը կարող է վնասել մոսկովյան կոնստրուկտիվիզմի խորհրդանիշը։
«Մենք դիմելու ենք իրավապահ մարմիններին՝ տարածաշրջանային նշանակության հուշահամալիրի ապամոնտաժման փաստի առիթով՝ խնդրելով գտնել ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- հայտարարել են ակտիվիստները։
Մոսկվայի քաղաքապետարանի որոշման համաձայն՝ շինությունը ճանաչվել է կապիտալ վերակառուցման օբյեկտ։ Նախատեսվում է ապամոնտաժել շինության երեք չորրորդը, հաղորդում է Интерфакс-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)