Հունաստանում հայտնաբերվել է 6500 տարվա վաղեմության գինու նմուշ
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Հունաստանի տարածքում աշխատող հետազոտողները հայտնել են հնագույն կերամիկայի բեկորների վրա հայտնաբերված գինու մնացորդների մասին. գրում է Huffington Post-ը` հղում կատարելով տեղական աղբյուրներին:
Գինու մնացորդների անալիզն ապացուցել է դրանում գինեթթվի առկայությունը, որն հաստատում է այն խմիչքի օգտագործման փաստը: Գինու տարիքը հստակ որոշելու համար գյուտն ուղարկվել է ռադիո-ածխածնային անալիզի:
«Մեր հայտնագործությունը շատ կարևոր է եվրոպական պատմության ուսումնասիրության համար, քանի որ այս պահին սա գինեգործության գոյության հնագույն ապացույցն է: Մեր գյուտի պատմական նշանակությունը վաղ գյուղատնտեսական պրակտիկայի մասին տեղեկություններ ստանալն է»,-ասում է հետազոտության ղեկավար Դիմիտրա Մալամիդուն:
Պեղումները տարվում են նախապատմական բնակավայրում, որը հայտնի է իբրև Դիկիլի Թաշ` Ֆիլիպպա քաղաքից 1.2 կմ հեռավորության վրա: Այն բնակցեվել է մ.թ.ա. 6500 թվականից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում