Դատարանը Խոդորկովսկու դատավճիռն անօրինական է համարել
Ռուսաստան
Կարելիայի վճռաբեկ դատարանը անօրինական է համարել ЮКОС–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ դատարանի վճիռը։
Խոսքը վերաբերում է Սեգեժսկի գաղութի ղեկավարության կողմից Խոդորկովսկու դեմ դատարան ներկայացված բողոքին, ըստ որի՝ ЮКОС-ի նախկին տնօրենը խախտել է գաղութի կանոնակարգը և չի կատարել հանձնարարված աշխատանքները։
2011-ի դեկտեմբերին դատարանը կասեցրել է բողոքի քննությունը։
Խոդորկովսկին 2003–ին կալանավորվել և դատապարտվել է 13 տարվա ազատազրկման՝ թույլ տված ֆինանսական չարաշահումների պատճառով, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)