Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից հանվել են մեղադրանքները
Համաշխարհային Մամուլ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիից հանվել են 2007թ. նախընտրական քարոզարշավի շրջանակներում ֆինանսական մեքենայությունների գործով մեղադրանքները. տեղեկացնում է Sud Ouest պարբերականը:
Խոսքը Բետանկուրի գործի մասին է, որի քննությունը սկսվել է դեռևս 2007 թ.-ին: Այն ժամանակ Սարկոզիին մեղադրեցին անօրինական ճանապարհով L'Oreal կոսմետիկական ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրից 50 հազար եվրո յուրացնելու համար: Ինքը` Սարկոզին, բազմիցս հայտարարել էր, որ չի խախտել իր նախագահական լիազորությունների սահմանը:
Բորդոյի դատարանը Սարկոզիի դեմ ներկայացրած մեղադրանքները անհիմն է ճանաչել:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն