WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է 

Հասունանում է հակամարտություն Փաստաբանների պալատի ու Արդարադատության նախարարության միջև

Իրավունք

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված այսօրվա գրությամբ խնդրել է շրջանառությունից հանել «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերը: «Փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս Նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում' ծայրահեղ) պայքարելու ենք այս Նախագծերի դեմ»,- նշվում է գրության մեջ:

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված նախագծերով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը: ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք' 60.000 ՀՀ դրամի չափով: Գրում է «Փաստինֆո»-ն:

Որպես Նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է, որ «օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից»:

Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ «օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար»:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարության ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:

Փաստաբանների պալատի դիրոքորոշման համաձայն, նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում՝ այս պահի դրությամբ փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը՝ ընդ որում, դա կատարում է անվճար: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել: Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:

Նախարարությունը չի հիմնավորել, ըստ ՓՊ նախագահի, թե ինչու և ինչպես կարող է Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «վարել» ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը տարեկան կարգով այն դեպքում, երբ Նախարարությունը իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:

Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է այդ գումարն ուղղվի նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչու պետք է փաստաբանը վճարի մի գործառույթի համար, որն ուղղակիորեն մտնում է պետության պարտականությունների մեջ: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն' յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։ Հատկանշական է, որ պետությունն ինքն է որոշում, թե որ դեպքերում պետք է իրավաբանական օգնությունը ցույց տրվի անհատույց և դրանից օգտվելով էլ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել է քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց (խմբերի) ցանկը: 2014թ. հունվարի 1-ից հետո երեք խումբ քաղաքացիներ նույնպես հնարավորություն են ստանալու օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ ծանրաբեռնելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Այս պայմաններում, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումը կարող է ձախողվել, իսկ չձախողելու համար փաստաբանների վրա վճարումներ կատարելու պարտականություն դնելը որևէ արդարացում և իրավական հիմք չունի և նմանվում է կրկնակի հարկման:

Նախարարությունը հաշվի չի առել նաև փաստաբանների սոցիալական վիճակը և Նախագծերի հիմնավորման մեջ այդ մասով որևէ վերլուծություն առկա չէ:

«Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը:«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, իսկ երկրորդ մասի համաձայն' փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա»,- նշվում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի գրության մեջ: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Ամենադիտված