WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿ Թրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացել Թրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետ Նիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվ Բաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձ ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Ուշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է 

ՀՔԾ-ն ու ՀԿԳ քննիչը ոչ անկախ և կողմնակալ են եղել

Իրավունք

Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը բողոքարկել է գործով նախաքննության ընթացքում բռնությունների վերաբերյալ հայտարարությունների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ ՀՔԾ որոշումը: Այն վերացնելու մասին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված բողոքի մերժվելուց հետո որոշումը բողոքարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործով դատաքննության ընթացքում վկաներ Ահարոն Հակոբյանը և Արամայիս Սեդրակյանը ցուցմունքներ են տվել այն մասին, որ սույն քրեական գործի նախաքննության ընթացքում' դեռևս 2007 թվականին իրենք մի քանի օր ապօրինի պահվել են ոստիկանության բաժնում, իրենց նկատմամբ բռնություններ են գործադրվել և ստիպել են, որպեսզի ցուցմունքներ տան, թե իբր Ստեփան Հակոբյանն է պատվիրել Սեդրակ Զատիկյանի սպանությունը:

Քրեական գործով դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը դատարանում նույնպես հայտնել է, որ երբ 2007 թվականին ինքը և կինը` նույն քրեական գործով դատապարտյալ Լուսինե Ղևոնդյան, ինքնակամ ներկայացել են ՀՀ գլխավոր դատախազություն և մտել են քննիչի մոտ, այդ պահից սկսած իրենց նկատմամբ ճնշումներ և բռնություններ են կիրառվել: Իրեն ստիպել են, որ հանցագործությունը խոստովանող ցուցմունքներ տա, սակայն քանի որ հրաժարվել է, նույնիսկ կնոջն այլ սենյակ են տարել, սպառնացել են, որ նրա հետ «վատ» բաներ կկատարվի, որից հետո կնոջ գոռոցներ է լսել և ստիպված արել է այնպես, ինչպես իրեն ասել են: Արթուր Հովհաննիսյանը դատարանում հայտնեց նաև, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նաև հարվածել ու կոտրել են իր մոր ատամները:

2013թ. հունվարի 29-ին և փետրվարի 15-ին դատարանը համապատասխան գրություններով այդ մասին հայտնել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և դեպքի առթիվ նույն ծառայության ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանի կողմից նախապատրաստվել են նյութեր, սակայն վերջինիս կողմից, ըստ Երեմ Սարգսյանի, 22.04.2013թ. անհիմն որոշում է կայացվել՝ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Փաստաբանն անդրադառնում է իր գնահատմամբ բողոքում նշված մի քանի ակնառու փաստերի, նախ բողոքում նշվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության, հատկապես` նույն ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի` որպես վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնող պետական մարմնի, ոչ անկախ և կողմնակալ լինելու վերաբերյալ հիմնավորումները:

Պաշտպանը պարզաբանում է, որ վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու առանցքային չափանիշներից է այդ քննությունն իրականացնող պետական մարմնի անկախությունը և անկողմնակալությունը: Այսինքն` քննությունների իրականացմանը ներգրավված պաշտոնատար և որոշում կայացնող բոլոր անձինք պետք է անկախ լինեն քննվող փաստերի հետ առնչություն ունեցող անձանցից և նրանք չպետք է առնչված լինեն ենթադրյալ տուժողների վերաբերյալ կոնկրետ գործով իրականացված քննություններին կամ կայացված որոշումներին:

Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական-օպերատիվ խումբ կազմելու մասին 22.06.2006թ. որոշումը կայացրել է այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը: Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա.Գրիգորյանի կողմից դատարանի հաղորդման հիման վրա նյութեր նախապատրաստելու ընթացքում և դրա արդյունքում նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 22.04.2013թ. որոշում կայացնելու ժամանակ պարոն Անդրանիկ Միրզոյանն արդեն ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն էր:

«Իսկ ինչն առավել կարևորն է, այդ քննչական-օպերատիվ խմբի կազմում է ընդգրկված եղել նաև այն ժամանակ Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ Արամ Գրիշայի Գրիգորյանը, ով ներկայումս հանդիսանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ և հենց նա էլ անմիջականորեն քննել է Ահարոն Հակոբյանի, Արամայիս Սեդրակյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ ուղարկված հաղորդումը և որոշում կայացրել»,- նշում է փաստաբանը:

Ավելին, 2007 թվականի դեկտեմբերի 7-ին Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության կատարումը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնարարվելուց հետո նույն ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի կողմից դրա նախաքննության կատարումը հանձնարարվել է հենց ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանին, ով քրեական գործն ընդունել է վարույթ, կատարել է բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ և, մասնավորապես, միջնորդություն է ներկայացրել դատարան' Ստեփան Հակոբյանի բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին, ապա նաև անձամբ կատարել է այդ խուզարկությունը:

Հենց այս հանգամանքից ելնելով էլ՝ զարմանալի չէ, ըստ պաշտպանի, որ ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը մակերեսային և ձևական քննություն կատարելու արդյունքում որոշում է կայացրել՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, քանի որ նա, անձամբ ներգրավված լինելով Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը, բնականաբար չէր կարող անկողմնակալ դիրքորոշում ունենալ: Բացի այդ, սույն որոշումը կայացնելու պահին պարոն Անդրանիկ Միրզոյանը հանդիսացել է նրա վերադասը, հետևաբար նա նաև անկախ չէր կարող լինել:

Պաշտպանը, վերլուծելով իրավիճակը, արձանագրում է. քրեական գործով կազմվում է օպերատիվ-քննչական խումբ, դրա նպատակն է, որ այդ խմբում ընգրկված բոլոր պաշտոնատար անձինք ներգրավվեն քննության իրականացմանը: Եվ երբ այդ գործով վկան, մեղադրյալը կամ որևէ այլ անձ հայտնում է, որ այդ գործի քննության ընթացքում իր նկատմամբ ապօրինություններ են կատարվել, իրեն մի քանի օր ապօրինի պահել են անազատության մեջ, իր նկատմամբ բռնություն են գործադրել, սակայն չի կարողանում նշել, թե կոնկրետ ովքեր են այդ ապօրինությունները կատարել, ապա ստուգման ենթակա է այդ օպերատիվ-քննչական խմբում ընդգրկված ցանկացած անձի հնարավոր մասնակցությունը այդ ապօրինություններին և խոշտանգումներին: Այս դեպքում ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը պետք է պարզեր նաև, թե արդյոք ինքը կամ իր վերադասը կամ իր աշխատանքային ընկերները հանցագործություն կատարել են, թե` ոչ, ինչը բացարձակ անտրամաբանական է:

Վերը նշված հիմնավորումների արդյունքում, ըստ Երեմ Սարգսյանի, պարզից էլ պարզ է, որ ո՛չ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, ո՛չ էլ հատկապես այդ ծառայության ՀԿԳ քննիչ Արամ Գրիգորյանը, չեն կարող համարվել Ահարոն Հակոբյանի, Արամայիս Սեդրակյանի և Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնող անկախ և անկողմնակալ պետական մարմին և պաշտոնատար անձ, ուստի չի ապահովվել վատ վերաբերմունքի վերաբերյալ պետության արդյունավետ քննության իրականացման պոզիտիվ պարտականությունը, ինչն էլ հանգեցրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ Խոշտանգումների արգելում, խախտման:

Հեղինակ` «Փաստինֆո»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
WhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ․ ՔԿԹրամփը կորցնում է վերահսկողությունը Սենատի նկատմամբ․ դեմոկրատներն արդեն մեծամասնություն են ստացելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներն ու համագործակցել դեմոկրատների հետՆիկոլ Փաշինյանի անունով տելեգրամում բացվել է կեղծ օգտահաշիվԲաքուն Իրանում հիջաբի արգելքի շուրջ քննադատություններից հետո 14 իրանցու հայտարարել է անցանկալի անձՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստՈւշիի ոլորաններում ողբերգական վթարից մահացածներից երկուսը երիտասարդ ամուսիններ էին Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 27-րդ տարեդարձն է Խուզարկություններ են Կարապետյանների բնակարաններում «Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է «Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների «Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Դատախազը ԱԺ-ում չէր, բայց նրա փոխարեն բոլորին հարցաքննում էին․ Անդրանիկ Քոչարյանը՝ թունդ ընդդիմադիր է․ «Ժողովուրդ»Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իՓակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայի համար ևս 2 մլրդ դոլար կխնդրի. BloombergԳերտերությունների առճակատման աստիճանը հասել է սահմանագծին. ԼուկաշենկոՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումՖրանսիայում վերջին շաբաթների անկարգությունների ժամանակ ձերբակալվել է գրեթե 5000 մարդԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՀայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են խորացնել էներգետիկ համագործակցությունըՀՀ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել Ուշիի ոլորաններում ավտովթարի տուժածների վիճակի մասինՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԵթե Թրամփը Պուտինին հրավիրի G20-ի գագաթնաժողովին, Ուկրաինան պետք է մասնակցի քննարկմանը. ՄերցԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինԱգարակի 51-ամյա բնակիչը կալանավորվել է. Օգտագործում և իրացնում էր թմրամիջոցԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովՀայաստանի դեսպանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ-ի կողմից՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համարՎանաձորում հարևանների վեճն ավարտվել է մահվամբ․ ոստիկան է հոսպիտալացվելԻսրայելի ֆինանսների նախարարությունում զարմացել են ռազմական օգնությունը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունից8 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումԱրտահերթ ընտրությունների համար 1 մլրդ դոլար է պետք․ Փաշինյանը չի կարող փողոցային պայքար գեներացնելԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի փոխչեմպիոնԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՀուղարկավորություններ հնարավոր են նաև` առանց Վահագն Խաչատուրյանի մասնակցության. Էդգար ՂազարյանՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱՀՀ անվտագությունը զոհաբերում են հանուն տնտեսության․ ԿարապետյանՄոսկվա ինձ հրավիրելը նույնքան անիմաստ է, որքան Պուտինին՝ Կիև․ ԶելենսկիՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՄեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին. ՓաշինյանՑավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ Զաքարյան
Ամենադիտված