Վենետիկում բոլոր գոնդոլ-մակույկներում GPS սարքավորումներ կհայտնվեն
Համաշխարհային Մամուլ
Վենետիկում այսուհետ բոլոր գոնդոլ-մակույկներում GPS սարքավորումներ և անհատական համարանիշեր կտեղակայվեն. գրում է The Local-ը` հղում կատարելով իտալական ԶԼՄ-ներին:
Այս միջոցները ձեռնարկվում են ջրային տուրիզմի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացման նպատակով: Նոր օրենքը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 4-ից: Նորամուծությունները վերաբերվելու են նաև ջրային տաքսիներին:
Անվտանգության միջոցառումների խստացումը պայմանավորված է ջրում դժբախտ պատահարների քանակի աճով: Վերջերս հատկապես մեծ արձագանք էր առաջ բերել մահը գոնդոլ-մակույկի ջրային տաքսու բախման հետևանքով գերմանացի զբոսաշրջիկի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում