Քննվում է ոստիկանի նկատմամբ հարուցված քրեական գործը
Իրավունք
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Վեդի քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայող Հայկ Քիշմիրյանի կողմից դիտավորությամբ և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու, դրանով զգալի չափի վնաս պատճառելու, ինչպես նաև նույն օրը բնակարանատիրոջը` Ա.Հ.-ին, ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առիթով ՀՀ ՔՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ