Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտ է ներկայացրել փետրվարի 23–ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ
Ռուսաստան
ՌԴԿԿ–ն Մոսկվայում հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել՝ ի պաշտպանություն զինված ուժերի և ռազմական արդյունաբերության։ Այս մասին հաղորդում է «Интерфакс»–ը։
Հանրահավաքի անցկացման վայրը և ժամը դեռ չի հրապարակվում, սակայն օրն արդեն հայտնի է. այն անցկացվելու է փետրվարի 23-ին։ Կոմունիստները հույս ունեն ստանալ մոսկովյան իշխանությունների թույլտվությունը հանրահավաք կազմակերպելու համար։ Փետրվարի 23–ին նախատեսված է նաև «Ժամանակի էությունը» շարժման հանրահավաքը, որը կկայանա «Տնտեսական նվաճումների» ցուցահանդեսի մոտակայքում, որտեղ ելույթ է ունենալու Սերգեյ Կուրղինյանը։ Հիշեցնենք, որ վերջինս փետրվարի 4–ին «Поклонная» բլրում անցկացված «Հականարնջագույն» հանրահավաքի կազմակերպիչներից մեկն է։
Այդ օրը պետք է կայանա նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմնակիցների «Պաշտպանենք հայրենիքը» կարգախոսով հանրահավաք–երթը։ «Манежная» հրապարակում կազմակերպվող հանրահավաքին, ըստ նախնական տվյալների, մասնակցելու են 200 հազար ցուցարարներ։ Կազմակերպիչները խոստացել են հանրահավաքին հրավիրել նաև Վլադիմիր Պուտինին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)