Տիգրան Առաքելյանը հրաժարվեց համաներումից
Իրավունք
Այսօր Վերաքննիչ դատարանում շարունակվում էր ՀԱԿ 4 ակտիվիստների գործով դատական նիստը:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին ներկայացրեց միջնորդություն` Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Դատարանը, առանց հիմնավորման, մերժեց միջնորդությունը:
Դատարանի կողմից միջնորդությունը մերժելուց հետո 6 տարվա ազատազրկման դատապարտված Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից, քանի որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Դատական նիստն անորոշ ժամանակով ընդհատվել է:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար