Ագուտինը դավաճանել է Վառումին` լինելով ալկոհոլի ազդեցության տակ
Ռուսաստան
Մի քանի ամիս է՝ Լեոնիդ Ագուտինը հրաժարվում էր մեկնաբանել «Նոր ալիք» երգի փառատոնի օրերին կնոջը դավաճանելու մասին լուրերը: Այդ ժամանակ պապարացիներին հաջողվել էր տեսանկարահանել հարբած Ագուտինին ինչ-որ սևահեր գեղեցկուհու գրկում: Ամռանն այդ տեսանյութը մեծ իրարանցում էր առաջացրել համացանցում: Շատերն արդեն իրական էին համարում ռուսական շոու-բիզնեսի 2 աստղերի ամուսնալուծությունը, սակայն զույգն առայժմ անբաժան է: Վերջերս Ագուտինը վերջապես որոշել է պատմել, թե ինչ է եղել իրականում:
«Ճիշտն ասած՝ ես ոչինչ չեմ հիշում, բացարձակ ոչինչ; Եղել եմ «լրիվ անջատված»: Ես ուղղակի ապշել էի, երբ տեսա այդ տեսանյութը, որում գրկում և համբուրում եմ այդ աղջկան»,- ասել է երգիչը:
Շատերին է հայտնի, որ ոչ վաղ անցյալում ալկոհոլի չարաշահման հետևանքով Լեոնիդի մոտ ի հայտ էր եկել ալկոհոլային ամնեզիա, ինչի պատճառով նա նույնիսկ մոռանում էր սեփական երգերի բառերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)