Նատաշա Կոռոլյովան ընդմիշտ հեռանում է
Ռուսաստան
Հայտնի ռուս երգչուհի Նատաշա Կոռոլյովան, ամանորյա տոներից առաջ հանդես գալով համերգային ծրագրով, ավարտական համերգի ժամանակ բեմից ընդմիշտ հրաժեշտ է տվել երկրպագուներին:
Իր այս որոշմամբ Նատաշան համալրել է բոլորովին վերջերս «Մեծ բեմը» թողնելու մասին հայտարարած ռուսական երգարվեստի գերաստղերի շարքերը, որոնց թվում են՝ Ալլա Պուգաչովան, Իոսիֆ Կաբզոնը, Իրինա Ալեգրովան:
Այժմ Նատաշայի համար առաջին տեղում իր սիրելի դստեր դաստիարակությունն է և նա վստահ է, որ այլևս չի կարոտելու հոգնեցուցիչ համերգային ծրագրերը: Ինչպես որ երգչուհին խոստովանել է ռուսական որոշ լրատվամիջոցների հետ զրույցում, եկել է ժամանակը՝ մտածելու երաժշտականից բացի նաև այլ նախագծերի իրականացման մասին:
Կոռոլյովայի անձնական բժիշկը խորհուրդ էր տվել նրան հանգստանալ՝ զգուշացնելով, որ երգչուհու իմունային համակարգը կարող է չդիմանալ նմանօրինակ ամենօրյա ծանրաբեռնվածությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)