Ոստիկանության աշխատակիցը բռնի գործողություններ է կատարել քաղաքացու նկատմամբ
Իրավունք
Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի Վ. Ժ.-ի դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի օգոստոսի 11-ին' ժամը 09-ի սահմաններում, Վ.Ժ.-ն գյուղում գտնվող իր հողամասի մոտ, վիճաբանել է ոստիկանության ծառայող Լեռնիկ Վարդանյանի հետ: Ըստ գյուղի բնակչուհու դիմումի, ոստիկանն իր ուղղությամբ քարեր է նետել և պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև սպառնալիքներ է տվել իր ամուսնուն և դստերը:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Վ.Ժ.-ի մարմնի տարբեր մասերում առկա են մարմնական վնասվածքներ, որոնք իրենց վաղեմությամբ համընկնում են դեպքի հետ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)