Sony Pictures-ը ֆիլմ է նկարահանում նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի մասին
Համաշխարհային Մամուլ
Sony Pictures ընկերությունն ու HBO հեռուստաալիքը բանակցություններ են վարում` ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին ֆիլմ նկարահանելու համար. գրում է New York Times-ը:
Ապագա կինոժապավենի հիմքում կլինի բրիտանական Guardian պարբերականի թղթակից Գլեննա Գրինվալդի գիրքը, որը լույս կտեսնի եկող տարվա մարտին: Ենթադրվում է, որ այն պարունակելու է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների գործողությունների վրա լույս սփռող այլ տեղեկություններ, որոնք տրամադրել է Սնոուդենը:
Ֆիլմը նկարահանելուն պատրաստ է նաև 20th Century Fox կինոարտադրողը, սակայն վերջինս այս պահին հայտարարել է իր հրաժարվելու մասին: Այս պահին HBO-ն և Sony-ին դեռ բանակցում են գրքի հեղինակից թույլտվություն ստանալու հարցի շուրջ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում