Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Նախկին ոստիկանապետի զոհերը. Մարգար Օհանյանի հետ՝ նույն հարթության մեջ

Հրապարակումներ

Վաղը Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դրամատիկ դատավարության հերթական փուլն է, հայոց նորագույն պատմության ամենաամոթալի էջերից մեկը: ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը անցած տարի դատապարտվել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից՝ 2011 թվականի օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս պահին Տիգրան Առաքելյանը գտնվում է անազատության մեջ արդեն շուրջ երկուսուկես տարի՝ չնայած նրա ազատ արձակման երաշխավորագրերի տակ ստորագրել են հարյուրավոր անվանի հասարակական և քաղաքական գործիչներ:

Քաղբանտարկյալների առկայությունն ու այլախոհության ճնշումը այն քաղաքացիական զարթոնքի ֆոնին, որը ամբողջ աշխարհում աննախադեպ թափ է հավաքել, պարզապես քաղաքական անհեռատեսության արդյունք է: Ազատության մեջ հայտնվելով՝ Տիգրան Առաքելյանն ու իր ընկերները, մեծ հաշվով, քաղաքական ալեկոծության ալիք չեն կարող բարձրացնել, սակայն նրանց պահելով անազատության մեջ՝ Հայաստանի առջև ծագում են լրացուցիչ միջազգային պարտավորություններ: Հայաստանում քաղաքական ազատությունները, անկախ կոսմետիկ բարեփոխումներից, շարունակում են աչք ծակել շինծու և արհեստական գոյությամբ:

Իրական ազատությունների երկրում քաղբանտարկյալների մասին պետք է նշվի բացառապես պատմության դասագրքերում: Ի դեպ, այն, որ Տիգրան Առաքելյանը և իր ընկերները հետապնդվում են իրենց քաղաքական գործունեության համար, արդյունք է այն անտարբեր վերաբերմունքի, որը ցույց են տալիս հայաստանյան ընդդիմության տարբեր թևերը: Ի վերջո, քաղբանտարկյալը միայն Կոնգրեսինը չէ, քաղբանտարկյալը բոլորինս է, բոլոր իրեն հարգող քաղաքացիներինը, որովհետև այլախոհությունը մարդու բնական իրավունքն է, իսկ եթե որևէ մեկը մեր պետության մեջ հետապնդվում է այլախոհության համար՝ մենք մեր լռությամբ իրավունք ենք տալիս, որ մեր նկատմամբ էլ կիրառվեն նույն հետապնդումները:

Այժմ քաղաքական այս թնջուկը հանգուցալուծելու համար իշխանությունները փորձում են Տիգրան Առաքելյանի նկատմամբ կիրառել համաներումը: Սակայն ՀԱԿ ակտիվիստը հոկտեմբերի 9-ին դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է համաներումից: Իր հերթին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ նախաքննության և դատաքննության փուլում գտնվողները կարող են հրաժարվել համաներումից:

Այս ամբողջ պատմության մեջ կա մի շատ հետաքրքիր նրբերանգ. համաներման կիրառմամբ ազատ արձակելով Տիգրան Առաքելյանին՝ իշխանությունները ավարտին են հասցնում նրա նկատմամբ պատվիրված քաղաքական հետապնդումը, հետևաբար իրավական տեսակետից մարդը կրում է իր պատիժը՝ չկատարած հանցանքի համար: Շատ կարևոր է, որ վաղը դատարանը տղաների գործով հենց արդարացման դատավճիռ կայացնի, հակառակ պարագայում ստացվում է, որ պետությանը անխնա հարստահարած Մարգար Օհանյանը և հանուն իրենց երազած Հայաստանի խաղաղ պայքարի դուրս եկած տղաները դիտվում են նույն հարթության մեջ: Նրանց միակ ընդհանրությունն այն է, որ դարձել են նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի քինախնդրության զոհերը: Օհանյանի դեպքում, անշուշտ, քրեական գործը լրջագույն հիմքեր է ունեցել, չնայած այդ հիմքերը ջրի երես են դուրս եկել միայն այն ժամանակ, երբ Ալիկ Սարգսյանի և Մարգար Օհանյանի ջրերը մեկ առվով չեն հոսել: Մինչդեռ ՀԱԿ-ի երիտասարդներն իրենց պայքարով խաթարել են ոստիկանապետի անդորրը, որովհետև չեն լռել նրա ապօրինությունների մասին:

Հայաստանի իշխանություններ, պարզապես սթափ գնահատեք պահը և դադարեցրեք քրեական հետապնդումը և արդարացման վճիռ կայացրեք:

Կատարեք այդ քայլը հանուն երկրի վարկանիշի...

Կատարեք հանուն երկրի ներքին անդորրի...

Միջազգային կառույցներին «պաս մի տվեք» այն գնդակը, որով գոլ են խփելու ձեր դարպասը...

Մի ընկճեք երիտասարդ սերնդի ներքին ընդվզումը...

Այդ ընդվզումը նաև ձեր զավակների ու թոռների արժանապատիվ գոյության գրավականն է...

Վաղվա դատավարությունը ձեր շանսն է՝ Հայաստանը մի քանի կետով առաջ մղելու համար...

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված