Այսօր կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստների գործով վճիռը
Իրավունք
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ժամը 16:00-ին կհրապարակվի ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի ու Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը:
Նշենք, որ դատական Վերջին նիստի ժամանակ կողմերը հանդես եկան պաշտպանական ճառերով: Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Վերջինս նշեց, որ դատաքննության ընթացքում տեղի ունեցան դատավարական կարգի խախտումներ, մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ամբաստանյալներն անմեղ են, չբերվեցին ապացույցներ, որոնցով կհիմնավորվեր ամբաստանյալներին առաջադրված շինծու մեղադրանքը:
Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը հրաժարվեցին ճառից` նկատելով, որ բոլորը գիտեն, թե ինչ դրդապատճառներ ունի այս գործը, և պահանջեցին իրենց ազատ արձակել:
Սարգիս Գևորգյանը հայտարարեց, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)