Ավստրալիայում վրաերթի ենթարկված կենգուրուն անձամբ վազել է դեղատուն
Համաշխարհային Մամուլ
Ավստրալիայի Մելբուրն քաղաքում կենգուրուն վազել է տեղի օդանավակայանում գտնվող դեղատան 2-րդ հարկ այն բանից հետո, երբ նրան վրաերթի էր ենթարկել մեքենան. գրում է Blacktown Sun պարբերականը:
Կենգուրուն մեքենայի տակ էր ընկել և վնասել ոտքը, ինչը հաստատել են վայրի բնության պաշտպանության ավստրալական միության կամավորները:
Կենգուրուն դեղատանը մնացել է որոշ ժամանակ, մինչև կամավորները նրան բռնել են և տարել անասնաբույժի մոտ: Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ կենդանին հանգիստ կարող էր լքել դեղատան տարածքը, սակայն սպասել է մինչև կամավորների ժամանելը: Մելբուրնի օդանավակայանի մամլո խոսնակը հայտարարել է, որ իրենց համար գաղտնիք է մնում` ինչպես է կենգուրուն հայտնվել 2-րդ հարկում:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում