Թուրքական «Հուրիյեթը» Ղարաբաղը անկախ պետություն է ճանաչել
Համաշխարհային Մամուլ
Թուրքական «Հուրիյեթ» պարբերականի վեբ կայքում բաժանորդագրվելու համար առաջարկվող պետությունների ցանկում հայտնվել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես անկախ պետություն:
Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատնից, իրենք տեղեկացված են այդ մասին. դիվանագիտական ներկայացուցչությունը ոչ պաշտոնական մակարդակով բողոքել է այդ փաստի կապակցությամբ և այս պահին պատասխանի է սպասում: Սակայն քանի որ Թուրքիայում հանգստյան օրեր են, պատասխանը կստացվի երկուշաբթի օրը:
Նշենք, որ թերթին բաժանորդագրվելու հնարավորություն ունեցող պետությունների թվում, Լեռնային Ղարաբաղից բացի, հայտնվել են Աբխազիան և Հարավային Օսիան:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում